Աֆղանական զորքը 28 թալիբ է ոչնչացրել
INTERNATIONAL NEWSԱֆղանական անվտանգության ուժերը մայիսի 7-ին երկրի արեւելքում «Թալիբան» արմատական շարժման առնվազն 28 գրոհային են ոչնչացրել, 30 գրոհային վնասվածք է ստացել:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ գրոհայինների խումբը մայիսի 7-ի առավոտյան հարձակում է ձեռնարկել Կունար նահանգի գավառներից մեկում` Պակիստանի հետ սահմանին: Հարձակման ընթացքում աֆղանցի մեկ զինվորական է սպանվել, եւս երեքը վնասվածք են ստացել:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատացել է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածք էր գրավել երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ձեռնարկել խոշոր քաղաքների ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



