Լրատվամիջոցներ. Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կդառնա Հայաստանում նախկին դեսպանը
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում ԱՄՆ-ի նոր դեսպան կդառնա Մարի Յովանովիչը: Այս մասին գրում է «Դեն» պարբերականը՝ վկայակոչելով ուկրաինական ԱԳՆ-ի աղբյուրներին:
Ըստ պարբերականի, Յովանովիչը հրաշալի տիրապետում է ռուսերենին եւ լավ ծանոթ է Ուկրաինայի ընթացիկ իրավիճակին: Նա նաեւ լավ վարկանիշ ունի:
Հիշեցնենք, որ 2005-2008 թվականներին նա ԱՄՆ դեսպանն է եղել Ղրղզստանում, 2008-2011-ին՝ Հայաստանում: 2012 թվականից Յովանովիչը ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ ասիական հարցերով օգտանակի գլխավոր տեղակալն է:ո
Նա նաեւ աշխատել է Մոդադիշոյում (Սոմալի), Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), Մոսկվայում (Ռուսաստան) եւ Օտտավայում (Կանադա) ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում:
Իսկ Ուկրաինայում ԱՄՆ ներկա դեսպան Ջեֆրի Պայետային պատրաստվում են գործուղել Հունաստան:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



