Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել են ոստիկանապետի հրաժարականը պահանջող ցուցարարները
INTERNATIONAL NEWSՍան Ֆրանցիսկոյում քաղաքային վարչակազմի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են առնվազն 33 ցուցարարներ, որոնք պահանջում էին քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»։
Գործակալության փոխանցմամբ, տասնյակ ցուցարարներ են հավաքվել եւ բախվել անվտանգության աշխատակիցների հետ։ Շերիֆի վարչության ներկայացուցիչ Էյլին Հըրսթը հայտնել է, որ ցուցարարները ձերբակալվել են այն ժամանակ, երբ հրաժարվել են կատարել ցրվելու մասին հրահանգը։
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 5 մարդ, որոնք ոստիկանապետի հրաժարականի պահանջով 16 օր հացադուլի մեջ էին, ուղարկվել են հիվանդանոց։
Բողոքի պատճառն այն է, որ ոստիկանները կրակել են սեւամորթ տղամարդու վրա։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



