Քիշնեւի կենտրոնական հրապարակ ԱՄՆ զինտեխնիկա եւ զինվորներ դուրս կգան
INTERNATIONAL NEWSԱյսօր՝ մայիսի 8-ին Քիշնեւում նախանշված Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին կայանալիք ակցիային նաեւ ԱՄՆ զինվորականներ կմասնակցեն: Այս մասինՌԻԱ Նովոստիին հաղորդել են Մոլդովայի ՊՆ մամուլի ծառայությունում:
«Միջոցառմանը ներկա կլինեն Մոլդովայի տարածքում անցկացվող Dragon Pioneer 2016 համատեղ զորավարժություններին մասնակցող ԱՄՆ զինվորականներ եւ հանրապետության Ազգային բանակի զինծառայողներ»,- նշել են պաշտպանության նախարարությունում:
Հաղորդագրության համաձայն, «ներկաները կկարողանան ծանոթանալ ռազմական տեխնիկային, ինչպես նաեւ համտեսել ավանդական զինվորական շիլան»:
Մայիսի 3-20-ը Մոլդովայում Dragon Pioneer 2016 զորավարժություններ են անցկացվում: Դրանց մասնակցում են Մոլդովայի Ազգային բանակի 165 զինծառայողներ եւ ամերիկացի 198 զինվորականներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



