Սիրիայում գերությունից ազատ են արձակել իսպանացի լրագրողներին
INTERNATIONAL NEWSՍիրիայում տասը ամիս առաջ գերեվարված երեք իսպանացի լրագրողներ ազատ են արձակվել և գտնվում են Թուրքիայում: Այս մասին հաղորդում է«BBC»-ն:
Իսպանիայի լրագրողների ասոցիացիան հաղորդում է, որ թղթակից Անտոնիաո Պամպլիեգան, ֆոտոլրագրող Խոսե Մաունել Լոպեսը և օպերատոր Անխել Սաստրը արդեն սպասում են տուն վերադաժնալուն:
Ակնկալվում է, որ կիրակի առավոտյան նրանք Մադրիդում կլինեն:
Նրանք գերի էին ընկել, երբ անցյալ տարի հուլիսին մեկնաբանում էին Հալեպ քաղաքի կռիվները: Նրանք աշխատում էին քաղաքի շրջակայքում, որոնք գտնվում էր «Ան-Նուսրայի ահաբեկիչների վերահսկողության տակ
Նրանք Սիրիայի տարածք են ժամանել թուրքական սահմանով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



