Ավստրալիայի վարչապետը հաստատել է խորհրդարանը ցրելու մասին լուրը
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի վարչապետ Մալքոլմ Թորնբըլը հաստատել է խորհրդարանի երկու պալատները ցրելու մասին լուրը: Նրա տեղեկացմամբ, ընտրությունները նշանակված են հուլիսի 2-ին:
«Գեներալ նահանգապետն ընդունել է երկուշաբթի առավոտյան խորհրդարանի երկու պալատներն էլ ցրելու եւ հուլիսի 2-ին ընտրություններ նշանակելու մասին իմ երաշխավորությունը»,- նրա հայտարարությունն է մեջբերում Sputnik-ը:
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր երկրի խորհրդարանը ցրելու պատրաստակամության մասին, եթե կառավարության առաջարկած երկու օրինագծերը չընդունվեն:Դրանցից մեկն ուղղված է արհմիությունների գործունեության դեմ: Իսկ երկրորդ օրինագծով պետք է վերականգնվի շինարարության եւ արդյունաբերության հարցերով ավստրալական հանձնաժողովը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



