Օզիլ. Ցանկանում եմ խաղալ Զիդանի գլխավորությամբ
SPORTԼոնդոնի «Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է աշխատել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
«Շատ եմ ցանկանում մի օր խաղալ Զինեդին Զիդանի գլխավորությամբ: Լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: Զիդանը եղել է իմ կուռքը, ցանկանում եմ լինել նրա նման: Նա հրաշալի մարդ է եւ մարզիչ: Բոլոր ֆուտբոլիստները հարգում են նրան: Զիդանը գիտի՝ ինչպես խոսել խաղացողների հետ: Հենց այդ պատճառով է այժմ «Ռեալը» հասնում հաջողությունների»,- Օզիլի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա աշխարհի չեմպիոնն Արքայական ակումբում հանդես է եկել 2010-2013 թվականներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



