Զիդանը Վալենսիայի դեմ խաղի մասին
SPORTՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կազմում խնդիրներ ունեցող ֆուտբոլիստների մասին:
«Բենզեման մեզ հետ է, նա պատրաստ է «Վալենսիայի» դեմ խաղին: Դեռ հարց է, թե նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից: Դա կախված կլինի իր ինքնազգացողությունից:
Ռոնալդուն փայլուն մարզավիճակում է: Նա պատրաստվելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ մասնակցելով Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի խաղերին մասնակցելով:
Նավասի, Կարվախալի եւ Բեյլի դեպքում մեզ միայն համբերություն է հարկավոր: «Վալենսիայի» դեմ հանդիպումը նրանք բաց կթողնեն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



