Մոսկվայում ձերբակալվել է միանգամից 5 բայքերների սպանության կասկածյալը
INTERNATIONAL NEWSՄերձմոսկվայում 5 բայքերների սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն: Ինչպես հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում, ոստիկանության աշխատակիցները պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և ձերբակալել վերջինիս: Ավելի վաղ հայտնաբերվել էր նրան պատկանող ավտոմեքենան: Սպանվածների դիերը հայտնաբերվել էին այսօր՝ Եգորևյան շրջանում: Միջադեպի ականատեսները 2 կանայք են եղել, ովքեր ուղեկցելիս են եղել բայքերներին: Ոստիկանությունն առայժմ չի հրապարակում կասկածյալի անունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



