Յուրա Մովսիսյանը խոստանում է Ռուսաստանի առաջնությունում պահպահել գոլային ոգին
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ուրախ է Ռուսաստանի առաջնությունում իր երկրորդ գոլի համար: «Ինչ ասեմ խաղի մասին, ես երջանիկ եմ, պետք է շարունակենք նույն ոգով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Մովսիսյանը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ առավելության հասավ «Ռուբին»-ի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում և փոխարինվեց 62-րդ րոպեին: ՀՀ ընտրանու հարձակվողը գոլով աչքի ընկավ փոխարինվելուց երկու րոպե առաջ` Զե Լուիշի փորանցումից հետո: Նոր մրցաշրջանում սա Մովսիսյանի երկրորդ գոլն է: Նախորդ խաղում ևս «Սպարտակ»-ը հաղթանակ էր տարել մեր ը նտրանու հարձակվողի գոլի շնորհիվ: