Ղազարյանը բաց կթողնի Բենֆիկայի դեմ հանդիպումը
SPORT«Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է հրապարակել, ըստ որի՝ նա չի կարող մասնակցել Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բենֆիկայի» դեմ հանդիպումը:
««Էստորիլի» դեմ խաղի ընթացքում վնասել եմ ոտնաթաթս: Վնասվածքի մասին իմացել եմ հանդիպումից հետո: Ցավոք, վնասվածքի պատճառով բաց եմ թողնելու «Բենֆիկայի» դեմ հանդիպումը»,- գրել է Ղազարյանը:
Ավելացնենք, որ «Մարիտիմու» - «Բենֆիկա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երեւանի ժամանակով 23:30-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



