Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


7 խորհուրդ գեղեցիկ արտաքին ունենալու համար

LIFE

Հետևեք առաջարկվող 7 խորհուրդներին և արդեն 2-3 ամսից կզգաք՝ ինչպես է փոխվում ձեր արտաքինը:   

Այսպիսով՝       
       
1. Դիմահարդարումը ճիշտ հեռացրեք       
       
Խուսափեք կոսմետիկական կաթով դեմքը լվանալուց: Ճիշտ է, դեմքը դրանով լվացվելուց հետո մակիաժը մաքրվում է, սակայն կաթը մնում է դեմքին: Դրանից ծակոտիները փակվում են, իսկ մաշկը դադարում է շնչել: Մաշկայինբորբոքումներն ու այտուցները հաճախ հենց դրա հետևանքով են առաջանում:   
       
Ավելի լավ է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:   
Ջուրը, ի դեպ, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջրից մաշկը վնասվում է՝ անոթային աստղիկներ են հայտնվում, մաշկը չորանում է և այլն:       
       
2. Օրակարգ պահպանեք  
     
       
Աա նշանակում է, որ ժամը 8-ից հետո պետք է հրաժարվել կոսմետիկական լուրջ   
գործողություններից: Լվացեք, շպարից մաքրեք մաշկը և անհրաժեշտությւսն դեպքում գիշերային սնուցող կամ խոնավեցնող քսուք քսեք՝ քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Հաճախ շատերս երեկոյան, քնելուց առաջ դիմակներ ենք դնում այն հույսով, որ առավոտյան թարմ տեսք կունենանք:   
Մինչդեռ հակառակն է ստացվում. արթնանում ենք ու զարմանում՝ դեմքին նկատելով   
լայնացած ծակոտիներն ու աչքերի տակի պարկերը: Բանն այն է, որ ըստ կենսաբանական ժամացույցի՝ օրգանիզմը երեկոյան ժամը 8-ից սկսած անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի փիլինգներն ու քիմիական դիմակները պետք է անել առավոտյան կամ կեսօրին:       
       
3.Զգույշ եղեք դիմակներ դնելիս   
       
Երբեմն մեզ թվում է, թե դիմակի բաղադրության այս կամ այն տարրից մեր մաշկը գրգռվեց, մինչդեռ շատ հաճախ այտուցվածությունն ու կարմրությունն առաջանում են, երբ դիմակը պետք եղածից ավելի երկար ենք պահում դեմքին: Ուստի տնային պայմաններում դիմակը պետք է դեմքին թողնել 5-7 րոպեից ոչ ավելի: Բացի այդ, դիմակները պետք է լվանալ սովորական ջրով: Երբեք դիմակը մի՛ հեռացրեք հանքային ջրով. դրա բաղադրության մեջ մտնող հանքային աղերը կարող են ալերգիկ երեույթներ կամ մաշկի չորություն առաջ բերել:       
       
4. Ժամանակից առաջ մի ընկեք       
       
Եթե դուք 30 տարեկան եք, մի կառչեք շիճուկներից ու հարթեցնող քսուքներից. դեռ վաղ է: Մաշկը ձգող կամ ակտիվ նյութեր պարունակող դիմակներից նախընտրելի է օգտվել 30-ից հետո: Իսկ մինչև այդ տարիքը բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը և քամուց, արևից, փոշուց վնասակար ազդեցություններից պաշտպանելը:   
       
5. Հետևեք սննդակարգին       
       
Կրկին հետևեք "երեկոյան մինչե 8-ը" կանոնին: Այսինքն՝ երեկոյան ժամը 8-ից հետո սննդի ու հեղուկի ընդունումը հասցրեք նվազագույնի, հատկապես եթե անցել եք 35 տարեկանի սահմանը, հենց այս տարիքից է դանդաղում նյութափոխանակությունը: Իսկ եթե շատ քաղցած եք, կաթնամթերք կամ մրգեր կերեք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք:   
       
6.Պայքարեք կրկնակզակի դեմ       
       
Պարանոցն առաջինն է մատնում կնոջ տարիքը: Այդ պատճառով երիտասարդ տարիքում պետք է մարզել պարանոցի մկանները: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ զբաղվել հատուկ վարժություններով, ուղղակի պահպանեք այս մի քանի "կանոնները".       
       
- նստած ժամանակ կամ քայլելիս հետևեք, որ կզակը լինի հատակին կամ սեղանին զուգահեռ դիրքում,   
       
- քնեք փոքր բարձի վրա կամ՝ ընդհանրապես առանց բարձի,   
       
- քնելիս մի՛ պառկեք փորի վրա:   
       
7. Դարձյալ քնելու մասին       
       
Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մաշկը թարմ օդի, թթվածնի կարիք ունի: Դրանց առաջացմանը կարող է նպաստել նաև քնի պակասը, կամ ընդհակառակը՝ չափից ավելի քնելը:   
Ուստի լսեք ձեր օրգանիզմին. քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը:
Քնելուց առաջ անպայման օդափոխեր սենյակը:

Եվս մեկ խորհուրդ, հետևեք, որ ննջասենյակի օդը լինի 15-25 ջերմաստիճանի սահմաններում:   

Աղբյուրը` doctors.am

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation