Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ արիական միաբանությունը համարում է, որ մայիսյան տոները հայրենատիրության ակունքներին են տանում

SOCIETY

Հայ  արիական միաբանությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է:Հայտարարությունում նշված է.

«Հայ  արիական միաբանությունը (ներառյալ կառույցի «Արցախի ազատամարտի մասնակիցներ»-ի խորհուրդը) ամեն Եռատոնի հայտարարում է, որ «Հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթության ամիս է.- անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների, որը մեր պայքարը պիտ ավարտի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացմամբ...

Մայիսյան օրերին հայերն աշխարհի հիշում ու նշում են վերջին դարերում մեր նվաճած ազատագրական, ինքնապաշտպանական ու բարոյա-հոգեբանական հաղթանակները.

- Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության, միացյալ հայրենիքի վերատիրման պայքարին նոր լիցք հաղորդեցինք:

- Շուշիի ազատագրումը այն վճռական բեկումն էր, որ Արցախյան պատերազմում պիտի ամրագրեր մեր սերնդի ազատագրական հաղթանակը, հայոց պահանջատիրական նպատակը: Իսկ դա մեր առաջին ազդեցիկ ղողանջն էր մարդկությանը՝ մեր կորսված հայրենիքից խոսելու:

- Այս հաղթանակը ոչ միայն հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջանում, այլեւ ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու, թե խոսելու բնական իրավունքը աշխարհի երկրների ու ազգերի կողքին:

Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրը բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման: Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված:

Հպարտ ենք, որ 2016-ի ապրիլը մինչմայիսյան հաղթանակներ գրանցեց, որ քառօրյա պատերազմ կոչվեց, որի ժամանակ աննախադեպ սխրանքներ գործեցին 18-20-ամյա հայորդիները, որ դեռ ոսկե տառերով կգրվեն համաշխարհային ռազմական պատմության մեջ… իսկ մենք ապրիլյան այդ օրերը կհիշատակենք որպես հերոսական նախերգանք՝ մայիսյան հաղթական օրերի...

Հայ արիները համախմբված հեթանոս ազգայնականների հետ Եռատոնը Եռաբլուրում  նշեցին քրմական հաղթության ծեսով, այդ թվում՝ շնորհավորեցին երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը ու փառաբանումներ հղեցին.

- Փա՛ռք մեր բոլոր նահատակ նախնիներին, Ավարայրից մինչ Սարդարապատի հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի քաջարի հայորդիներին, որ որպես նվիրյալ մահապարտներ արյունարբու թշնամուն իր տեղը ցույց տվեցին՝ ազգին պարգեւեցին մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրության օրը:

- Փա՛ռք քաջ հայ զինվորականներին, մեր հայրերին ու պապերին, որ առաջադեմ մարդկության հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք հակամարդ, նաեւ հակահայ ուժերի դեմ կռվեցին արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, ազգին փրկելով նոր թուրքական սպանդից:  Իսկ 2-րդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայի դաշնակից Թուրքիան հարմար պահի էր սպասում Հայաստանի վրա հարձակվելու եւ ամբողջ Կովկասին տիրելու համար…

- Փա՛ռք Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման հերոսներին, բոլոր մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Փա՛ռք Հայքին ու Հային, որ ինչպես մեծն Նժդեհը կասեր, հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ…»։

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia