Չինաստանում Յանզցիի հատակից բարձրացրել են խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավը
SOCIETYՉինաստանում փրկարարներին հաջողվել է Յանզցի գետի հատակից բարձրացնել խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավը, որի վրա եղել է ավելի քան 400 ուղեւոր: Այդ մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարությանը:
Ողբերգությունը տեղի Է ունեցել հունիսի 1-ին: Նավը Նանկինից ուղեւորվում Էր Չունցին: Նավի վրա եղել Է 458 մարդ, ներառյալ 406 ուղեւոր, անձնակազմի 47 անդամ եւ տուրիստական գործակալությունների 5 աշխատակից: Նավապետը եւ գլխավոր ինժեները հայտնել են, որ խորտակումից առաջ նավը ենթարկվել Է ցիկլոնի հարվածին: Պատահածից հետո նավապետն ու ինժեները ձերբակալվել են ու հարցաքննվել:
Վերջին տվյալներով՝ հաջողվել է փրկել 14 մարդու: Նավի խորտակման հաստատված զոհերի թիվը հասել է 82-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



