Արտաշատում նշվեց Աթլետիկայի համաշխարհային օրը
SPORTԱրտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 7-ին եւ 8-ին անցկացված Աթլետիկայի համաշխարհային օրվան նվիրված մրցաշարում, արտաշատցի երկու աթլետներ եւ փոխանցումավազքի քառյակը զբաղեցրել են առաջին հորիզոնականը. Արման Կուրղինյան (200 մ վազք), Սաթենիկ Արամյան (սկավառակի նետում), ինչպես նաեւ Վլադիմիր Ռուբենյան, Ալիկ Հովսեփյան, Գագիկ Գրիգորյան, Միքայել Բաբլոյան (4x50 մետր փոխանցու մավազք, 25,02 վայրկյան):
Արտաշատցիները նվաճել են նաեւ երեքական երկրորդ եւ երրորդ հորիզոնականներ, այդ թվում` աղջիկների փոխանցումավազքի քառյակն` Էլեն Խաչատրյանի, Միլենա Գրիգորյանի, Սուսաննա Մեջլումյանի եւ Միլենա Սողոմոնյանի մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ երկօրյա սպորտային պայքարում տպավորիչ եւ բարձր արդյունքներ ցուցաբերեցին եւ առաջին հորիզոնականները զբաղեցրեցին հատկապես կապանցի Գրետա Թեւանյանը (հեռացատկ), վանաձորցիներ Գարիկ Հարությունյանը (վազք 1000 մ) եւ Նունե Հակոբյանը (վազք 100մ), երեւանցիներ Սերգեյ Մանասյանը (վազք 100մ), Աննա Պետրոսյանը (80 մ արգելավազք), Գայանեն Չիլոյանը (100 մ վազք) եւ Ռաֆայել Շտոյանը (հեռացատկ): Նրա խոսքով, այս մրցաշարին մասնակցում էին նման մեծամասշտաբ միջոցառման փորձ չունեցողները: «Հենց դրանով էլ յուրօրինակ էր մրցաշարը: Նրանք զարմանալիորեն մեծ ոգեւորությամբ եւ պայքարի հետաքրքիր դրսեւորմամբ հանդես եկան: Շատ գոհ եմ նորելուկ մարզիկներից: Հենց սա էլ ապացույցն է այն բանի, որ մատաղ սերնդի հետաքրքրությունը տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում աթլետիկա մարզաձեւի հանդեպ»,- նկատեց նա:
Երկու օր տեւող մրցաշարին, որն Արտաշատում անցկացվում է ավելի քան 20 տարի, մասնակցեցին ընդհանուր առմամբ 650 մասնակիցներ Երեւանի, Արտաշատի,Վանաձորի, Կապանի, Մասիսի, Գյումրիի, Արցախի մարզադպրոցներից: Առաջին օրն իրենց ուժերը փորձեցին 16-17 տարեկան աթլետները, իսկ այսօր` մայիսի 8-ին հանդես եկան 13-15 տարեկանները: Մարզիկները մրցեցին 15 մարզաձեւերում` գնդի հրում, սկավառակի, նիզակի եւ մուրճի նետում, հեռացատկ, բարձրացատկ, վազք 50 մ, 100 մ, 800 մ եւ 1500 մ վազք: Միջոցառմանը ներկա էին հանրապետության տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած վաստակավոր աթլետներ, սպորտÕ « վարպետներ: Մրցաշարին հետեւեցին ավելի քան 30 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը:
Լիլիթ Մաճկալյան