Սիզրանում սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներին ձերբակալելու համար ուժայիններին պարգեւատրել են
INTERNATIONAL NEWSՌուսաստանում իրավապահ մարմինների 20 աշխատակից է պարգեւատրվել Սիզրանում ոստիկանության գնդապետ Անդրեյ Գոշտայի եւ նրա ընտանիքի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներին ձերբակալելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Պարգեւատրվածների թվում են ՆԳՆ 5 աշխատակիցներ, Քննչական կոմիտեի 5 աշխատակիցներ եւ ԱԴԾ-ի 2 աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ երկու տղամարդու եւ չորս կնոջ մարմինները հայտնաբերել են ապրիլի 24-ի առավոտյան, Սամարայի մարզի Սիզրանի շրջանի Իվաշեւկա ավանում: Սպանվածներից մեկը Սիզրանի ոստիկանության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտան է, մյուսները՝ նրա ընտանիքի անդամները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանության կասկածանքով չորս անձ է ձերբակալվել: Քննչական կոմիտեի վարկածով, սպանության հնարավոր շարժառիթ կարող է լինել ավազակային հարձակումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



