ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան ընդդիմության բողոքի ֆոնին լքել է Քիշնևը
INTERNATIONAL NEWSՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան մոլդովական ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին լքել է Քիշնևի գլխավոր հրապարակը:
Նեգրեշտի զորավարժարան մեկնելուց առաջ ամերիկացի զինվորականներն ընդդիմադիր կուսակցություններից ու շարժումներից ստացան գեորգիևյան ժապավեններ, որոնք դեմ են արտահայտվել չեզոք Մոլդովայի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի հայտնվելուն:
Ցուցարարներն իրենց հետ կրել են «Մոլդովան չեզոք երկիր է», «ՆԱՏՕ-ն մեզ պետք չէ», «Ոչ ՆԱՏՕ-ի բազաներին» գրությամբ պաստառներ:
Մայիսի 8-ի առավոտյան Քիշնևի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է ռազմական ցուցադրություն` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին: Դրա ժամանակ ցուցադրվել է ռազմական տեխնիկայի մոտ երկու տասնյակ միավոր, որոնց թվում եղել է նաև ամերիկյան տեխնիկա:



