Պակիստանում հայտնի լրագրող եւ իրավապաշտպան է սպանվել
INTERNATIONAL NEWSՊակիստանի մայրաքաղաք Կարաչիում սպանվել է հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Հուրամ Զաքին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրան սպանել են անհայտ անձինք: Նրանք մոտոցիկլով մոտեցել են այն ռեստորանին, որտեղ ընթրում էր Զաքին, եւ կրակ բացել նրա ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով եւս երկու մարդ՝ լրագրողի ընկերն ու պատահական անցորդ, ծանր վիրավորվել են:
Զաքին Let Us Build Pakistan առցանց-պարբերականի խմբագիրն էր, որն առաջատար ժողովրդավարական արժեքներ էր քարոզում:
Պակիստանյան «Թալիբան»-ից անջատված խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք են սպանել Զաքիին՝ Իսլամաբադի Կարմիր մզկիթի հոգեւորականներից Աբդուլ Ազիզի դեմ արշավ սկսելու համար:
Զաքին այլ իրավապաշտպանների հետ դատական հայց էր ներկայացրել Ազիզի դեմ՝ ատելություն հրահրելու եւ շիա փոքրամասնության դեմ բռնության կոչերի համար:



