Սաուդյան Արաբիան չի պատրաստվում փոխել քաղաքականությունը նավթային ոլորտում
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան շարունակելու է նավթային ոլորտում այժմյան քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նոր նախարար Հալեդ ալ-Ֆալեհը:
Sky News Arabia հեռուստաալիքի հաղորդմամբ, նա նշել է, որ Սաուդյան Արաբիան ղեկավարվում է իր հաճախորդների կողմից նավթի պահանջարկով:
Հալեդ ալ-Ֆալեհն էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է սաուդյան Սալման թագավորի կողմից կառավարությունում արված փոփոխությունների արդյունքում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ալ-Ֆալեհը նախկինում առողջապահության նախարարն էր, բայց նա ղեկավարել է նաեւ թագավորության Aramco նավթային ընկերությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



