ԱՄՆ ուղեւորվող բրիտանական զբոսանավի վրա ավելի քան 250 մարդ է թունավորվել
INTERNATIONAL NEWSBalmoral բրիտանական զբոսանավի 252 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ աղեստամոքսային ինֆեկցիայով են վարակվել ԱՄՆ ափերի ուղղությամբ ճանապարհորդելիս: Այս մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ ապրիլի կեսին Անգլիայի Սաութհեմթոն նավահանգստից ԱՄՆ Մեն քաղաքի ափերն ուղեւորված Balmoral-ի տախտակամածին եղել է 919 ուղեւոր եւ անձնակազմի 502 անդամ: Այս պահին նավը խարիսխ է գցել Պորտլենդ քաղաքում, բայց շուտով կշարունակի ճանապարհը:
Հետագայում ինֆեկցիայի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում՝ զբոսանավի ամբողջական դեզինֆեկցիա:
Նախնական վարկածի համաձայն՝ մարդիկ վարակվել են այսպես կոչված նորովիրուսով, որն առաջ է բերում սրտխառնոց, փսխում եւ լուծ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



