Իրանում 370 մահվան դատավճիռ է չեղարկվել զոհերի հարազատների համաձայնությամբ
INTERNATIONAL NEWSԱնցած իրանական տարում (ավարտվել է մարտի 20-ին) Իսլամական հանրապետությունում 370 մահվան դատավճիռ է չեղարկվել զոհերի հարազատների համաձայնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թեհրանում կայացաած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի Էջեին:
«Անցած իրանական տարում 370 կալանավորներ, որոնք դատապարտվել էին մահվան, խուսափել են բարձրագույն պատժաչափից այն հանցագործությունների զոհերի մերձավոր ազգականների համաձայնությամբ, որոնք կատարվել էին դատապարտյալների կողմից»,- գլխավոր դատախազի խոսքը մեջբերել է Irib հեռուստաալիքը:
Իրանական օրենքը մահապավճռի չեղարկում է նախատեսում զոհի մերձավոր ազգականների համաձայնությամբ, պարզաբանել է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



