Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում Է իրականացրել
INTERNATIONAL NEWSԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն են իրականացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Ալի Աբդոլահին:
Tasnim գործակալությունը նշում Է, որ հրթիռի հեռահարությունը երկու հազար կիլոմետր Է, թիրախի խոցման ճշգտրտությունը` մոտավորապես ութ մետր: Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունեցել երկու շաբաթ առաջ:
Ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, Իրանի իշախնությունները քանիցս հայտարարել են երկրի հրթիռային ծրագիրն ակտիվորեն զարգացնելու մտադրության մասին, ինչն առաջացնում Է արեւմտյան մի շարք երկրների դժգոհությունը, որոնք համարում են, որ բալիստիկ հրթիռների արձակումները հակասում են Թեհրանի պարտավորություններին որոնք նա ստանձնել Է միջուկային համաձայնագրի շրջանակներում:



