Իվետա Մուկուչյանը ելույթից առաջ մարտական է տրամադրված
LIFE«Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը ելույթից առաջ մարտական է տրամադրված: Այս մասին Ստոկհոլմից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
«Ելույթից առաջ շատ դրական տրամադրություն ունեմ, շատ հանգիստ եմ: Տրամադրվածությունս շատ մարտական է, եւ ափսոսում եմ, որ բեմի վրա ընդամենը երեք րոպե ունեմ ներկայացնելու իմ երգը, իմ զգացողությունները: Մի տեսակ լուրջ մտերմություն է սկսվել իմ եւ այդ հսկայական եվրտեսիլյան բեմի միջեւ: Երբ իջնում եմ բեմից, ցանկանում եմ անմիջապես նորից բարձրանալ»,-նշեց նա:
Իվետա Մուկուչյանն ընդգծեց, որ շատ է սիրել Ստոկհոլմը: «Այն ինձ հիշեցնում է Համբուրգ քաղաքը, որտեղ ապրում եմ: Ստոկհոլմը բավական նման է Համբուրգին իր կառուցվածքով, էներգիայով»,-հավելեց նա:
Հայ պատվիրակը փաստում է, որ բեմը կիսում է տաղանդավոր արտիստների հետ: «Անկախ մրցույթի տրամաբանությունից եւ դրա թելադրած կանոններից, ես հիշում եմ, որ սա կյանքի մի փուլ է, որ յուրաքանչյուր մասնակցի համար անմոռանալի է լինելու ողջ կյանքի ընթացքում: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ քաղել առավելագույնը: Ես բեմը կիսում եմ իսկապես շատ լավ եւ տաղանդավոր արտիստների հետ, ում հետ հաճելի է ոչ միայն ելույթ ունենալ, այլեւ անմիջական շփումներ ունենալ»,-շեշտեց նա:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
3
Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia
4
Ucom and Hero House Yerevan Continue Cooperation
5
IDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winn...



