Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք Է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ Է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք Է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:
Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք Է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնրավոր Է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



