Վայրէջք են կատարել Սոչիից թռած բոլոր օդանավերը, որոնցից կարող էին պոկված լինել արգելակման համակարգի մասերը
INTERNATIONAL NEWSՍոչիի օդանավակայանի թռիչքուղու վրա այսօր գտել են արգելակիչ սկավառակից պոկված մի կտոր: Բոլոր այն օդանավերը, որոնք թռել էին մինչեւ այդ կտորը գտնելը, բարեհաջող վայրէջք են կատարել իրենց նշանակության օդանավակայաններում, ՏԱՍՍ-ին հայտնել է օդանավակայանի կառավարող ընկերության՝ «Բազել Աէրո»-ի մամուլի ծառայությունից:
«Սոչիի միջազգային օդանավակայանում թռիչքուղու ստուգման ժամանակ՝ Մոսկվայի ժամանակով 8:30-9.15 ժամանակահատվածում, հայտնաբերվել է արգելակիչ սկավառակի մի կտոր: Այս փաստով արդեն ստուգումներ են իրականացվում: Պարզում են օդանավի տեսակն ու պատկանելիությունը»,- ասել են «Բազել Աէրո»-ից:
Ընկերության տվյալներով, առավոտվանից այս թռիչքուղուց 4 օդանավ է թռել՝ երկուսը դեպի Մոսկվա, մեկական էլ՝ Եկատերինբուրգ ու Տյումեն: Նշված ժամանակահատվածում Սոչիից թռած բոլոր օդանավերը բարեհաջող վայրէջք են կատարել նշանակության կետում:



