Լուկաշենկո. Բելառուսը հավատարիմ է բարիդրացիության եւ խաղաղասիրության քաղաքականությանը
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Հաղթանակի հուշահամալիրին պսակներ եւ ծաղիկներ դնելու արարողության ընթացքում հայտնել է, որ Բելառուսը հավատարիմ է բարի դրացիության եւ խաղաղասիրության քաղաքականությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր օրերի մեծագույն ձեռքբերումը մոլորակում եւ մեր հարազատ երկրում խաղաղությունը եւ հանգստությունն է: Հիշելով պատերազմի դասերը, մենք բարի դրացիության եւ խաղաղասիրության հետեւողական քաղաքականություն ենք իրականացնում: Մեզ համար թանկ են եղբայրական հարաբերությունները ռուսների եւ ուկրաինացիների հետ, մենք բարձր ենք գնահատում այլ ազգերի եւ պետությունների հետ բարեկամությունը եւ համագործակցությունը», — ասել է պետության ղեկավարը:
Նա խոստացել է, որ Բելառուսում ամեն ինչ կարվի, որպեսզի «բելառուսական հողը մնա կայունության, արարման եւ բարի կամքի բարեբեր անկյուն»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսում հոգ են տանում երկրի անվտանգությանը` մշտապես ամրապնդելով պաշտպանական ներուժը եւ շեշտը դնելով միջազգային թատերաբեմում ցանկացած խնդրի խաղաղ լուծման վրա:



