Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
INTERNATIONAL NEWSԲուլղարիայում «Նոր գյուղ» մարզական ճամբարում սկսվել են ՆԱՏՕ-ի «Պլատինե առյուծ 16-3» համատեղ բազմազգ զորավարժությունները: Այդ մասին երկուշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն:
«Պլատինե առյուծ 16-3» զորավարժություններն անց են կացվում «Սևծովյան ռոտացիոն ուժեր 16.1» զորավարժությունների շրջանակում:
Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցի 315 զինվորական, նրանց թվում՝ բուլղարական բանակի (90), ԱՄՆ ծովային հետևազորի կորպուսների (150), Ռումինիայի զինված ուժերի (25), Մեծ Բրիտանիայի (40) և Ֆրանսիայի (11) ներկայացուցիչներ:
Զորավարժությունները, որոնց նպատակն է Արևելյան Եվրոպայում հավաքական պաշտպանության բարելավումը, կանցկացվեն մայիսի 9-ից մինչև 15-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



