Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնարավոր է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է Sputnik-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



