Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Խռմփոցի պատճառները, հետևանքները և բուժումը

LIFE

Բուժիչ նամակներ

Խռմփոցը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում շրջապատի մարդկանց համար, այլև զգալիորեն խաթարում է քնած մարդու առողջությունը, քանի որ նրա ուղեղը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է։

Հիվանդը չի զգում այդ ամենը, առավոտյան արթնանում է անտրամադիր վիճակում, որը կրկնվելով` առաջացնում է քրոնիկական հոգնածություն։

Խռմփոցն ի հայտ է գալիս վերին շնչուղիների անատոմիական վնասվածքների, քիթ-կոկորդի, տրախեայի և բրոնխների բորբոքումների, նշագեղձերի մեծացման, ադենոիդների առկայության, քթի միջնապատի թեքվածության, կոկորդի մկանների հյուծվածության և շնչառական ուղիների այլ հիվանդությունների խախտումների և թերությունների հետևանքով։

Խռմփոցը գեր մարդկանց անբաժան ուղեկիցն է, քանի որ նրանց ստոծանին (դիաֆրագման) ենթարկվելով որովայնում կուտակված ճարպի ճնշմանը, բարձրանում և խաթարում է թոքերի բնականոն աշխատանքը։ Բարձր` որովայնային խռմփոցն ավելի շատ է հանդիպում գեր տղամարդկանց մոտ։

Նշված բոլոր պատճառների հետևանքը նույնն է` սահմանափակվում է շնչուղիներով անցնող օդի ծավալը, և խռմփոցը հաճախ ուղեկցվում է շնչառության կարճատև (վայրկյաններից մինչև մի քանի րոպե) ընդհատումներով։ Նման երևույթը կոչվում է գիշերային կամ քնի ապնոէ, և նկատելի է կողքից դիտողի համար։ Ապնոէի վիճակը վտանգավոր է, քանի որ, երբ ընդհատվում է օդի ներհոսքը դեպի թոքերը, սրտի կրճատումների քանակը հասնում է 25-ի, իսկ երբեմն սիրտը կարող է ընդհանրապես «կանգնել» (մինչև 10 վրկ.), որից հետո սկսում է աշխատել մեծ ծանրաբեռնվածությամբ։
Նկարագրված երևույթը հղի է ծանր հետևանքներով, երբեմն մարդը քնում է և այլևս չի արթնանում, ինչը կարող է (իհարկե, հազվադեպ է լինում) տեղի ունենալ գիշերային ապնոէի կամ խռմփոցի հետևանքով։

Ախտորոշման և բուժման մեթոդները
Խռմփոցի և քնի խախտման պատճառներն ախտորոշող և բուժող բժշկական ուղղությունը կոչվում է սոմնոլոգիա, որի զինանոցում կա ժամանակակից սարքավորում` պոլիսոմնոգրաֆ։

Այդ սարքի միջոցով մեծ ճշտությամբ գրանցվում են քնած մարդու շնչառության խաթարման պատճառները և կազմվում է բուժման համալիր ծրագիր։
Մշակված է սարք, որի միջոցով կատարվում է, այսպես կոչված, CPAP թերապիա Constant Positive Airway Pressure, որի անվանումը լիովին համապատասխանում է կատարվող գործողությանը` ստեղծել կայուն դրական ճնշում շնչառական ուղիներում։
Սարքը միացվում է քնելուց առաջ` շաբաթական 4-7 օր, տնային պայմաններում։ Սարքի կիրառումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության բացասական հետևանքները` հոգնածություն, քնկոտություն, անտրամադիր վիճակ, ֆիզիկական և մտավոր ուժերի անբավարարություն, սակայն նման թերապիան օգնում է միայն կանոնավոր օգտագործման դեպքում։

Դեղատներում վաճառվում են զանազան միջոցներ, որոնք լավագույն դեպքում կարող են թեթևացնել հիվանդների վիճակը.

  • քթի կաթիլներ, ողողման համար նախատեսված լուծույթներ, աէրոզոլներ, յուղային խառնուրդներ։

Օգտակար խորհուրդներ

  • Չի կարելի քնել մեջքի վրա պառկած դիրքով, քանի որ լեզուն տեղաշարժվում է դեպի կոկորդը և սահմանափակվում է օդի ներհոսքը դեպի թոքեր։
  • Եթե քթի կամ կոկորդի լորձաթաղանթներն այտուցված են, ապա գլխատակը պետք է առնվազն 10 սմ բարձր լինի անկողնուց։
  • Մի քնեք խիտ լցված բարձի վրա։
  • Առնվազն կես ժամ զբոսնեք երեկոյան ժամերին։ Բժիշկները խորհուրդ են տալիս քայլելիս բարձր պահել գլուխը և սուլել նախընտրելի մեղեդին։ Մասնագետները կարծում են, որ շատ օգտակար է օրը 20-30 անգամ արտասանել` «ի-ի-ի»։ Այս պարզագույն հնչյունաշարքը մարզում է կոկորդի լեզվակը և պատերի մկանները, իսկ վարժության հեղինակները նկատել են, որ որոշ դեպքերում խռմփոցը վերանում է 1 ամսից։
  • Չի կարելի ուտել ավելի ուշ, քան քնելուց 4 ժամ առաջ։
  • Քնելուց առաջ ընդունեք գոլ ցնցուղ։
  • Կերեք 1-ական եփած գազար` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
  • Աղացեք կամ տրորեք կաղամբի մեկ տերև, խառնեք 2 թ/գ մեղրի հետ։ Կերեք քնելուց առաջ։
  • 1 թ/գ մեղրը լուծեք 200 մլ կաղամբի հյութի մեջ։ Խմեք օրը 1 անգամ` քնելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։
  • Կաթեցրեք 1-ական կաթիլ չիչխանի յուղ` յուրաքանչյուր քթանցքի մեջ, կատարեք քնելուց 4 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր։
  • Աղացեք 3 կիտրոն` կեղևի հետ (սերմերը հեռացրեք) և 2 միջին սխտոր, խառնեք, համասեռ զանգվածը պահեք սառնարանում։ Կերեք 1-ական թ/գ` նախաճաշից 10-15 րոպե առաջ և նախքան քնելը։
  • Մանրացրեք, փոշիացրեք և խառնեք 1-ական թ/գ թրախոտի արմատ, թանթրվենի սևի պտուղ, ձիաձետի խոտ, 2 թ/գ երեսնակ բժշկականի խոտ։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, 3-ական ժամ ընդմիջումներով։ Շարունակեք` մինչև դրական արդյունքի հասնելը։

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation