ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան
POLITICSԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) եւ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) մայիսի 11-12-ը կլինեն Հայաստանում՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնելով սահմանադրական փոփոխությունների, ընտրական համակարգի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի մշտադիտարկմանը:
Երեւանում նրանք կհանդիպեն նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի հետ, ինչպես նաեւ էթիկայի հանձնաժողովի ղեկավարի հետ, ասված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
Հանդիպումներ կլինեն նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



