Բուլղարիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքներ են սկսվել
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի համատեղ «Պլատինե առյուծ 16-3» զորավարժանքները Բուլղարիայում սկսվել են «Նովոյե սելո» ռազմաբազայում, հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պլատինե առյուծ 16-3» ուսումնավարժանքն ընթանում է «Սեւծովյան ռոտացիոն ուժեր 16.1» զորավարժության շրջանակում:
Հաղորդվում է, որ զորավարժությանը 315 զինվորական կմասնակցի, այդ թվում` Բուլղարական բանակի ներկայացուցիչներ (90), ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսի (150), Ռումինիայի զինված ուժերի (25), Մեծ Բրիտանիայի (40) եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ (11):
Զորավարժությունները, որոնց նպատակը Արեւելյան Եվրոպայում համատեղ պաշտպանության բարելավումն է, կընթանան մայիսի 9-ից 15-ը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



