Յուվենտուսը չափազանց երկար էր տոնում չեմպիոնությունը. Ալեգրի
SPORTԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 37-րդ տորում «Վերոնայից» կրած պարտության մասին (1:2):
«Տապալեցինք «Վերոնայի» դեմ խաղը եւ դրանից ճիշտ հետեւություններ պետք է անենք: Չափազանց երկար ենք տոնել չեմպիոնությունը: Բավական է ուրախանալ: Պետք է լիովին մտնենք խաղի մեջ, հակառակ դեպքում Իտալիայի Գավաթի եզրափակչին վատ մարզավիճակով կմոտենանք: Այս պարտությունը լավ դաս էր «Միլանի» դեմ հանդիպումից առաջ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն:
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 21-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



