Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ չի մեկնի ԱՄՆ Դոնալդ Թրամփի` նախագահ դառնալու դեպքում
INTERNATIONAL NEWSԼոնդոնի նոր քաղաքապետ Սադիք Խանը հայտարարել է, որ իր կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս իրեն այցելել ԱՄՆ, եթե այդ երկրի նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նախկինում միլիարդատեր Թրամփը կոչ էր արել արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ և հայտարարել էր, որ Լոնդոնում «արմատականության այնպիսի մակարդակ ունեցող թաղամասեր կան, որտեղ ոստիկաններն անգամ վախենում են իրենց կյանքի համար»:
Թրամփի այս ելույթից հետո Միացյալ Թագավորություն նրա մուտքը արգելելու համար մշակված խնդրագիրը անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ էր հավաքել խորհրդարանում այն քննարկելու համար: Խնդրագիրը 100 000 ձայն էր հավաքել հաշված ժամերի ընթացքում, սակայն խորհրդականններն արդյունքում չաջակցեցին այդ առաջարկին:
«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ դառնա, իմ հավատքը թույլ չի տա ինձ մեկնել այնտեղ, և դա նշանակում է, որ ես չեմ կարողանա փոխհամագործակցել և մտքեր փոխանակել ամերիկացի քաղաքապետերի հետ», - ասել է Խանը Time հանդեսին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ լեյբորիստ Սադիք Խանը մայիսի 5-ին հաղթել է Լոնդոնի քաղաքապետի ընտրություններում` դառնալով առաջին Եվրոպայում նման պաշտոն զբաղեցրած մուսուլմանը:



