Բելգիայի զինծառայողներին ուղարկել են բանտերը հսկելու
INTERNATIONAL NEWSԲելգիայի իշխանությունները բանտերը հսկելու են ուղարկել զորամիավորումներ, հայտնում է Le Figaro-ն:
Բանակի 6 դասակ` թվով 30 մարդ, Բրյուսելում և Վալոնիայում ուղարկված է ամրապնդելու քրեակատարողական հիմնարկների պաշտպանությունը: Զինվորականները պետք է աջակցեն ոստիկանությանը և Կարմիր խաչին, ովքեր այժմ զբաղված են հսկողություն կատարելով:
Իշխանությունները այդ քայլին դիմել են բանտերի վերահսկիչների գործադուլի պատճառով, ինչը շարունակվում է արդեն 2 շաբաթ: Բանտապահները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում և անձնակազմի թվաքանակի ավելացում, որը կրճատվել է ֆինանսավորման խնդիրների պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



