Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ֆեյխոա` աստղային պտղի օգտակարությունը

LIFE

Բույսերի օգտակար հատկությունների մասին տեղեկությունները հաճախ փոխանցվել են ասացվածքների, առասպելների միջոցով. «Արևապաշտ ինկերը նվաճում են մոզիկա փոքր ցեղի հողերը և ավերում նրանց աստվածուհի Օրիանայի տաճարները։

Օրիանայի պաշտամունքին ծառայող գլխավոր քրմուհին գնում է բանակցությունների` ինկերի առաջնորդի մոտ։ Գլխավոր ինկը սիրահարվում է Կեչուային (քրմուհուն) և ամուսնության առաջարկություն անում նրան։ Կեչուան պայման է դնում, որ կհամաձայնի միայն այն դեպքում, երբ առաջնորդը միայնակ կկառուցի մի տաճար, որը կմիավորի իր ժողովրդի բոլոր ավերած սրբությունների հզորությունը և շքեղությունը։ Շփոթված առաջնորդը օգնություն է խնդրում Օրիանա աստվածուհուց, վերջինս ուղարկում է նրան երկնային աստղերի վրա աճող պտուղներ.
«Ես և արևը ամուսիններ ենք, յուրաքանչյուր պտղի մեջ պարունակվում է մեկ մարդու ուժ, կեր դրանք, և դու միայնակ կկառուցես այն տաճարը, որտեղ կերկրպագեն և՛ ինձ, և՛ Արևը»։

Այդ ժամանակներից անցել են հազարամյակներ, սակայն Ուրուգվայի, Բրազիլիայի, Պարագվայի և Արգենտինայի բնիկները հավատում են, որ «ակկան, նույն ինքը` կեչուան կամ աստղային պտուղը», օգնում է նրանց, ովքեր հայտնվել են հուսահատ վիճակում, և նպաստում է երեխաների աճին, իսկ հղի կանայք չեն ուտում օրը մեկ պտղից ավելի։

Բուսաբուժության տեսակետից ավանդազրույցը պարզորոշ հաղորդում է այն մասին, որ ֆեյխոան (Feijoa sellowiana) պարունակում է նյութեր, որոնք նպաստում են երեխայի աճին` արդեն ներարգանդային զարգացման շրջանից. ֆեյխոան մեծ քանակությամբ յոդ է պարունակում, որը հեշտությամբ լուծվում է ջրում և յուրացվում է մարդու օրգանիզմում։

Իր հայրենիքում ֆեյխոան համարվում է սիրո խորհրդանիշ. բույսի ճյուղերով զարդարում են հարսանյաց հանդեսները, իսկ հարսնացուները հյուսում են տերևները և ծաղիկները մազերի մեջ։

feyhoa-0

Որքան էլ որ զարմանալի թվա, եվրոպացիները շատ ուշ են հայտնաբերել «ակկան»։ Առաջին անգամ բույսը նկարագրել է բրազիլացի բուսաբան Ժոաո դա Սիլվա Ֆեյժոն` 19-րդ դարի վերջում։ Գիտական գրականության մեջ օգտագործվում են և Acca, և Fejioa Sellowiana անվանումները (տեսակի անվանումը դրված է գերմանացի բուսաբան Ֆրիդիխ Զելլոյի պատվին)։

Ֆեյխոան ունի խոշոր թփի կամ մինչև 4 մ բարձրությամբ ծառի տեսք։ Տերևներն ունեն եթերային յուղ պարունակող փոքրիկ պահեստանոցներ։ Տերևակոթունները կարճ են։

Ծաղիկները խոշոր են, երկսեռ, աճում են տերևածոցերում` միայնակ, զույգերով կամ կազմում են ոչ մեծ վահանաձև ծաղկաբույլեր։ Ծաղկաթերթերը եզրերից սպիտակ են, կենտրոնական հատվածը կարմրավուն է, առէջքները բազմաթիվ են, կարմիր։ Ծաղիկները հարուստ են անտոցիանային ներկանյութերով, պատրաստում են բուրումնավետ ըմպելիք և օծանելիք։

Պտղի չափերը փոփոխական են. ամենափոքրի երկարությունը մոտ 2 սմ է, տրամագիծը` 1,5 սմ, զանգվածը` 15 գ, խոշոր պտղինը` 5 սմ, 3 սմ և 60 գ։ Ամենախոշոր և օգտակար նյութերով հագեցած պտուղների (Հարավային Ամերիկա, Նոր Զելանդիա, Սիցիլիա կղզիներ և այլն) չափերը հասնում են 7-5 սմ և 120 գ։

Յոդի պարունակությունը պտղում կախված է բնակլիմայական պայմաններից` օվկիանոսի ափամերձ շրջաններում աճող բույսի 100 գ չոր զանգվածում պարունակվում է 35 մգ յոդ, իսկ ծովից 100 կմ հեռավորության վրա աճող բույսի պտղի չոր զանգվածում` 9 մգ յոդ։

Ֆեյխոայի թարմ պտղում պարունակվում է 81,3 տոկոս ջուր, 5-12 տոկոս շաքարներ, 2,3 տոկոս օրգանական թթուներ, նաև վիտամին C, ռուտին, եթերային յուղեր, 1,5 տոկոս պեկտին, յոդ` 0,7-1 մգ (100 գ հումքի մեջ)։

Հետաքրքիր բաղադրություն ունի ֆեյխոայի պտղի կլեպը` կալցիում, ինդոլային միացություններ, անտոցիաններ, կատեխիններ, զգալի քանակությամբ բջջանք, հակաօքսիդանտ ֆլավոններ։ Ակնհայտ է, որ ոչ մի պարագայում չի կարելի թափել նման` առողջության համար օգտակար նյութեր պարունակող հումքը, եթե կլեպի համը ձեզ դուր չի գալիս, ապա չորացրեք այն և խմեք` որպես թեյ (1 թ/գ, 200 մլ եռջուր)։

Կլեպն ունի հակաուռուցքային ազդեցություն, սրում է տեսողությունը, նպաստում ոսկորների և ատամների ամրացմանը։ Կլեպը հարուստ է քլորոֆիլով և հետևաբար նաև մագնիումով. ունի թարմացնող և ախտահանող հատկություն։

Ֆեյխոայի պտուղը պարունակում է ոչ մեծ քանակությամբ ամինաթթուներ` ասպարագին, ալանին, գլյուտամին, արգինին և վահանագեղձում արտադրվող հորմոնների գոյացման համար անհրաժեշտ տիրոզին։

Ֆեյխոան ունի հանգստացնող հատկություն, դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, իջեցնում է ճնշումը, լավացնում թոքերի աշխատանքը, ազատում է սթրեսից, հանգստացնում է գլխացավը։

Ֆեյխոայի մեջ գտնվող յոդի միացությունները հեշտությամբ են յուրացվում մարդու օրգանիզմի կողմից։ Յոդի օրական չափաբաժինը (150 մգ) բավարարելու համար բավական է ուտել օրը 150 գրամ պտուղ` այն բաժանելով 3 հավասար մասի։
Գիտական և ժողովրդական բժշկության մեջ ֆեյխոան կիրառում են հիպոտիրեոզի դեպքում։

Ֆեյխոան խորհուրդ է տրվում նաև հիպո և ավիտամինոզ C-ի դեպքում, նաև աղեստամոքսային բորբոքային հիվանդությունների, հիպացիդ ստամոքսաբորբի և պիելոնեֆիտի դեպքում։
Աթերոսկլերոզի դեպքում, նախաճաշից և քնելուց առաջ պետք է ուտել 50-ական գրամ ֆեյխոա։

Ֆեյխոան անփոխարինելի միրգ է ալերգիայով հիվանդների համար, հատկապես` երեխաների։

Անեմիա. Խառնեք հավասար քանակությամբ մեղր, ֆեյխոայի և նռան հյութեր։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` ուտելուց կես ժամ առաջ։
Կրունկների ճաքեր. Խառնեք ֆեյխոայի 100 գ քերուկ, մեկական ճաշի գդալ խնձորի հյութ և կամֆորայի յուղ։ Քսեք ոտնաթաթերին, 20 րոպեից լվացեք տաք ջրով։
Ճաքեր շրթունքների վրա. Խառնեք 1-ական ճ/գ ֆեյխոայի պտղամսի և ձիթապտղի յուղ։ Մշակեք վերքերը, 30 րոպեից մաքրեք անձեռոցիկով։

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder