Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթում առգրավել է 316 հատ «սիգ» տեսակի ձուկ

ECONOMICS

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1,14մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 1.7մլն դրամ  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 231.0 հազար դրամ  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 372.0 հազար դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի վարույթին հանձնված 3 գործերի քննության արդյունքում հաշվարկվել է 1.02մլն  դրամ  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:

Հողերի պահպանության ոլորտ    

Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում  և հաշվարկվել է 30.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ    

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 240.0 հազար դրամ  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 42.5. հազար դրամ  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:    

Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:   

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազար դրամի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 2.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական  վերահսկողության բաժինների և Երևանի տարածքային բաժնի  կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 69.0կգ /166 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, «Երևանի թիվ 14 հատուկ դպրոց»ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 16.0կգ /34 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, «Ա.ևՊ. Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան:              

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները  առգրավել են 33.5կգ /49հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Նարեկ>> ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 7.5կգ /21հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու  երեխաների տուն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 8.0կգ/10հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «ՍՈՍ» մանկապարտեզ:

Լոռու տարածքային բաժնի կողմից  առգրավվել է  15.6կգ /36հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 149.6կգ /316 հատ/  «սիգ» տեսակի ձուկ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն դրամ:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution