Հատուկ ծառայությունները Նյու Յորքի մետրոն պատրաստում են հնարավոր կենսաբանական գրոհի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը (Department of Homeland Security) Նյու Յորքի մետրոյում անգույն եւ անհոտ գազ Է փոշեցրել՝ հասկանալու համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողության դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ին՝ հղում անելով ABC հեռուստաալիքին, իշխանություններն ուշադրություն են հրավիրել երկրի խոշորագույն տրանսպորտային ուղիներից մեկում փոշեցրված ռացինի կամ սիբիրախտի սպորների տարածման պոտենցիալ սպառնալիքի վրա:
Վարժանքները տեղի կունենան հինգ օր: Երեք կայարանների (Grand Central, Times Square и Penn Station) կառամատույցներում կշարունակեն գազ փոշեցրել, իսկ ավելի քան 55 կայարաններում գազավերլուծիչները կգրանցեն դրա խտությունը: Արդյունքների վերլուծությունը թույլ կտա որոշել թունավոր նյութերի տարածման արագությունը, ելնելով դրանից՝ կմշակվի բնակչության պաշտպանության լրացուցիչ համակարգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



