Բադալյանի կինը նոր մեքենա է գնել
ECONOMICSԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի կինը նախորդ տարի TOYOTA CAMRY 3.5 մակնիշի նոր մեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված հայտարարագրից:
Իսկ Վոլոդյա Բադալյանի դրամական միջոցները նախորդ տարի կտրուկ նվազել են: Վերջինիս հայտարարագրած դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 123 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 97 միլիոն դրամ: Որպես տարեկան եկամուտ է նշված վեց միլիոն 855 հազար 940 դրամ աշխատավարձը:
Նրա կինը՝ Ազատուհի Նալբանդյանը, նախորդ տարի բացի մեքենա գնելը նաեւ փոխառություններ է հանձնել՝ 23 միլիոն 259 հազար դրամի չափով: Իսկ պատգամավորի կնոջ դրամական միջոցներն անկախ նրանից, որ վերջինս չի աշխատում՝ կազմել են 79 միլիոն դրամ եւ 41 հազար ամերիկյան դոլար:
Նշենք, որ Բադալյանը բաժնեմասեր ունի «Քիմռեակտռիվ» եւ «Նաիրի» ընկերություններում՝ համապատասխանաբար 12,43 եւ 51 տոկոսի չափով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան