Իրանը «բացարձակ չարիք» է համարում ԱՄՆ-ի ռազմանավերի ներկայությունը Պարսից ծոցում
INTERNATIONAL NEWSԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը (ԻՀՊԿ) անհանգստություն Է հայտնել պետության տարածքային ջրերի մերձակայքում ԱՄՆ-ի նավերի գտնվելու կապակցությամբ եւ դրանց ներկայությունը որակել Է «բացարձակ չարիք»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեսակետը հայտնել Է կորպու սի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի Ֆադավին՝ ելույթ ունենալով IRINN հեռուստաալիքի գիշերային ծրագրում:
«ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին ներկա Է այս ջրերում,-արձանագրել Է ԻՀՊԿ-ի ՌԾՈւ-ի հրամանատարը:-Ուստի ռազմական իրադրությունն այստեղ հեռու Է հանգիստ ու բնական լինելուց: Ներկայում ծոցի ջրերում գտնվում են 60-ից ավելի մարտական նավեր, որոնց մեծ մասը կազմում են ամերիկյան, ֆրանսիական ու բրիտանական նավերը»:
«Պարսից ծոցն ու Օրմուզի նեղուցը կարեւորագույն ռազմավարական շրջաններ են ամբողջ աշխարհի համար,-նշել Է ծովակալը:-Իրանի համար դրանք առանձնահատուկ կարեւորություն են ներկայացնում, քանի որ երկիրն առավել երկար ջրային սահմանն ունի այդ ջրատարածքի ափամերձ մյուս պետությունների համեմատությամբ: Ուստի Իսլամական Հանրապետությունը հատուկ կարեւորություն Է տալիս այդ տարածաշրջանին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



