ԵՄ հասնելու ճանապարհին զոհված հարյուրավոր փախստականներ թաղված են անանուն գերեզմաններում
INTERNATIONAL NEWSԻնչպես հաջողվել Է պարզել BBC-ին, Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս վերջին երկու տարում մահացած շուրջ 1250 միգրանտներ են թաղվել անանուն գերեզմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծովում խեղդված շատ միգրանտների մարմիններ ափ Էին նետվել եւ գտնվել ձկնորսների կողմից:
BBC-ի տվյալներով՝ Հունաստանի, Թուրքիայի եւ Իտալիայի տարածքում հայտնաբերվել Է առնվազն 70 գերեզման, որոնցում թաղվել են խեղդված փախստականները:
Այդ երկրների իշխանությունները խոստովանում են, որ իրենց չի հաջողվում պարզել բոլոր զոհված փախստականների ինքնությունը, չնայած կամավորների ակտիվ օգնությանը:
Միգրանտներով լեփ-լեցուն նավակները հաճախ են խորտակվում Եվրոպայի ափերի մոտ: Այդ նավաբեկությունների զոհեր են դառնում հարյուրավոր մարդիկ:
Լուսանկարը` Reuters
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



