Թաիլանդում ուսանողներին բռնել են խելացի ակնոցների միջոցով արտագրելիս
INTERNATIONAL NEWSԹաիլանդցի երեք հազար շրջանավարտներ ստիպված կլինեն վերհանձնել քննությունները երկրի խոշորագույն բժշկական բուհերից մեկում՝ համալսարանի ղեկավարության կողմից արտագրության սխեմայի բացահայտման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Համալսարանի ռեկտոր Ռանգսիթը Facebook-ում զետեղել Է այն համակարգի լուսանկարներն ու նկարագրությունը, որն ընդունվողներն օգտագործել Էին արտագրելու համար:
Երեք ուսանողներ անհաղորդալար խցիկներով ակնոցների միջոցով տեքստերի լուսանկարները հաղորդել են հատուկ խմբի, իսկ նրանք ընտրել են տեքստերի պատասխանները եւ ուղարկել քննություն հանձնողների խելացի ակնոցներին:
Համալսարանի ղեկավարության տվյալներով՝ դիմորդներից յուրաքանչյուրը 23 հազար դոլար Է վճարել քննությունների հանձնման նման օգնության համար:
Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խարդախ սխեմայում մերկացված ուսանողներին գրանցել են սեւ ցուցակում:



