«Ալ Քաիդա»-ն պլանավորում է իր խալիֆայությունն ստեղծել Սիրիայում
INTERNATIONAL NEWS«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը պլանավորում Է իր խալիֆայությունն ստեղծել Սիրիայի տարածքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Die Welt-ին:
Խմբավորման առաջնորդ Այման ազ Զավահիրին 10-րոպեանոց տեսանյութում միավորվելու կոչ Է արել արմատական իսլամիստներին՝ Սիրիան համարելով «աշխարհի բոլոր մուսուլմանների հույսը»: Նա նաեւ նշել Է, որ այդ խալիֆայությունն ստեղծելու համար պատրաստ Է զոհաբերել սեփական լիազորությունները:
«Եթե նրանք մուսուլմանական կառավարություն ստեղծեն եւ իմամ ընտրեն, այդ դեպքում նրանց ընտրությունը կդառնա մեր ընտրությունը»,-հայտարարել Է ազ Զավահիրին:
Մասնավորապես, ինչպես նշում Է հրատարակությունը, «Ալ Քաիդա»-ի առաջնորդը դիմել Է իր դուստր ահաբեկչական խմբավորման՝ «Ջաբհաթ ան Նուսրա»-ի զինյալներին: Ներկայում այն վերահսկում Է Սիրիայի Իդլիբի նահանգի մեծ մասը: Die Welt-ի տեղեկատվության համաձայն՝ հենց այս տարածքն Էլ կարող Է դառնալ նոր խալիֆայության կենտրոնը:
Խալիֆայության նկատմամբ «Ալ Քաիդա»-ի պահանջներից մեկը, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հռչակել Է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այն փաստն Է, որ խալիֆի պաշտոնում Աբու Բաքր ալ Բաղդադիի նշանակման ընթացակարգը թափանցիկ չի եղել:



