Yerevan, 11.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը

BLOG

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ս.թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը: Այն ներկայացվում է մեր քաջերին հիշելու և մեծարելու համար: 
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով` 
ՊԲ 19916 զորամասի հրետանու պետ-բաժնի պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը ՊԲ պաշտպանության գոտում հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային, ականանետային ստորաբաժանումներին, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, 
ՊԲ 42009 զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյան (Ստեփանակերտի ԶԿ), ս.թ. ապրիլի 2-ին մեկնել է hակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից գրավված ՊԲ 59703 զ/մ N112-118 մարտական դիրքերի գործողությունների շրջան: Հակառակորդը ամրանալով գրաված մարտական դիրքերում, փորձել է առաջ շարժվել: Թեժ մարտերի արդյունքում մեր դիրքապահ անձնակազմը` Ա.Մելքումյանի անմիջական ղեկավարությամբ, դիրքերի մատույցներում կասեցրել է նախահարձակ հակառակորդի առաջխաղացումը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Ապրիլի 4-ին թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է, 
ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյան (Կոտայքի ԶԿ), ստացել է մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Անձամբ ղեկավարելով մարտը, երկու հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ, լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված մարտական դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարել են դիրքի թևանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայող: Ներխուժելով դիրք, մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ` մատնել խուճապի և ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված N170 մարտական դիրքի պաշտպանությունը: Անձնական օրինակով ոգենշչել ենթականերին կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը:
ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտչի Մալոյան (Թալինի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին ձեռնամուխ լինելով ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքի ետ գրավման կարևորագույն խնդրին, իր շուրջը համախմբելով ծառայակից ընկերներին, գրագետ և հմուտ մարտավարության շնորհիվ, առանց կորուստների, փոքրաթիվ խմբով գրոհել և թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել հակառակորդի կողմից զբաղեցված մարտական դիրքը, հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ` ստիպել նրան նահանջել ելման դիրքերը,
ՊԲ 32964 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյան (Մարտակերտի ԶԿ), ՊԲ 33651 զ/մ N156 մարտական դիրքի ուղղությամբ ապրիլի 4-ին` գիշերով ներթափանցելով հակառակորդի դիրքեր, ձեռքի հակատանկային նռնականետով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ և կենդանի ուժի զգալի կորուստներ պատճառել հակառակորդին, 
ՊԲ 25918 զորամասի 4-րդ հակատանկային դիվիզիոնի 12-րդ մարտկոցի 1-ին դասակի 1-ին համալիրի ավագ օպերատոր, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյան (Ստեփանակերտի ԶԿ, 14/2) 2016թ. ապրիլի 2-4-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ընթացքում, անտեսելով հակառակորդի տանկերից վարվող ինտենսիվ կրակը «Ֆագոտ» հակատանկային միջոցով ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի 5 տանկ և 1 միավոր ՀՄՄ` կասեցնելով հակառակորդի տանկերի առաջխաղացումը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 
ՊԲ 32964 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը,
ՊԲ 42009 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառա-կորդի գերազանցող ուժերի հարձակումը,
ՊԲ 23524 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյան (Ստեփանակերտի ԶԿ), ս.թ. ապրիլի 2-ին անձամբ ղեկավարելով 2-րդ տանկային վաշտը, հրետակոծության տակ դուրս է եկել ՄՏՎ-ից և ընթացքից զբաղեցրել բնագիծ ՊԲ 59703 զ/մ NN112-118 մ/դիրքերի թիկունքային մասում և իրականացրել հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների խոցում, այնուհետև իրենց միացած 1-ին ՏՎ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում ձախո-ղել են հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը և առաջխաղացումը: Մարտական գործողությունների ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 5 միավոր տանկ, զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ,
ՀՀ ՊՆ 24923 զորամասի կապի պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյան (Իջևանի ԶԿ), խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և հակառակորդի անընդհատ հրետակոծության պայմաններում ապահովել հատուկ նշանակության խմբերի, մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների և կենտրոնի միջև կայուն կապը, ակտիվ մասնակցել է մարտերին և խոցել հակառակորդի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարին: Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ առճակատվելով ղեկավարել է ստորաբաժանումը, մերձամարտի են բռնվել, հետապնդել և ոչնչացրել են նրանց,
1. ՊԲ 23524 զորամասի հրամանատարի` նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյան (ԼՂՀ Մարտունու ԶԿ ), 
2. ՊԲ 23524 զորամասի 1-ին տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ), 
3. ՊԲ 23524 զորամասի 2-րդ տանկային վաշտի 3-րդ տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ)
Վերը նշված 3 զինծառայողները (տանկի անձնակազմը) ապրիլի 2-ից 3-ը ընթացող մարտական գործողությունների ժամանակ, շրջանցելով N112 մարտական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածով կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը` վնասազերծել և ոչնչացրել հակառակորդի 2 միավոր տանկ` պատճառելով նաև կենդանի ուժի զգալի կորուստներ,
ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 1-ին հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյան (Վարդենիսի ԶԿ), սպայական ջոկատի հրամանատար, մայոր Հ. Մովսեսյանը 6-րդ ՊՇ-ի N170 մարտական դիրքի ետ գրավման մարտերի ժամանակ հանդիպելով հակառակորդի մեծաթիվ խմբերի համառ դիմադրությանը, օգնության է կանչել 5-րդ ՊՇ-ում գտնվող կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանի խմբին: Ռ.Գասպարյանը իր ՀՆշ խմբով անմիջապես օգնության է հասել և 6-րդ ՊՇ-ի N171 մարտական դիրքի թիկունքից մարտի մեջ մտել, դուրս բերել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մայոր Հ. Մովսեսյանին, իր վրա վերցրել խմբի հրամանատարությունը, ղեկավարել մարտը, հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: 
Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով մերձամարտի է բռնվել և ստիպել հակառակորդին նահանջել դեպի անտառ, որտեղ հետապնդել և ոչնչացրել է նրանց,
ՊԲ 33651 զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյան, (14/1, Գյումրու ԶԿ) 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների, որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյան (15/1 ԼՂՀ Մարտունու ԶԿ) 
ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյան (14/1, Մաշտոցի ԶԿ),
Ս.թ. ապրիլի 2-ին ժամը 05:10-ի սահմաններում, N 140 մարտական դիրքի դիտորդ, շարքային Հ.Բադալյանը նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի դիվերսիոն խմբին և զեկուցել դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանին: Հակառակորդի ականանետերի տեղատարափ կրակոցների տակ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմա-կերպել է շրջանաձև պաշտպանություն ու դիրքի անձնակազմով մարտի բռնվել դիվերսանտների հետ: Շարքային Հ. Բադալյանը նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների, անմիջապես ոչնչացրել է նրանց, իսկ կրտսեր սերժանտ Ա.Աղասյանը նռնակով խոցել ու վիրավորել է խրամուղու պաշտպանիչ հողաթմբի (բրուստվեր) վրա հայտնված դիվերսանտ սպային, այնուհետև ինքնաձիգով ոչնչացրել, որից հետո քարշ տվել նրան գետնատնակի հարակից տարածքում սպանված մյուս 2 դիակների մոտ:
ՊԲ 59703 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի նռնակաձիգ, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյան (Արտաշատի ԶԿ, 14/1), 2016թ. ապրիլի 2-ին ՊԲ 59703 զ/մ պաշտպանության տեղամասում ծավալված մարտական գործողությունների ժամանակ նկատելով մեր դիրքերի ուղղությամբ ընթացող և ռմբահարող հակառակորդի մարտական ուղղաթիռը, N148 մարտական դիրքից ՁՀՆ-7-ով ոչնչացրել է ուղղաթիռը:

«Արիության համար» մեդալով` 
ՊԲ 42009 զորամասի շտաբի հետախուզական բաժանմունքի պետ-հետախուզության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին N112-118 մարտական դիրքերի մատույցներում անձամբ ղեկավարելով միավորման հատուկ նշանակության վաշտը, մասնակցել է հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ մղվող թեժ մարտերին` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: 
ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյան, (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները, ցուցաբերել խիզախություն և արիություն, ենթակաների հետ միասին կասեցրել են հակառակորդի ներթափանցումը պաշտպանության խորքը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ,
ՊԲ 59703 զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյան (Գորիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-3-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է հրետանային դիվիզիոնի կրակը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 2 միավոր զրահատեխնիկա և կենդանի ուժ,
1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառա-զինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյան (Արտաշատի ԶԿ), 
2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյան (Ստեփանակերտի ԶԿ), 
Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճա-կում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների:
ՀՀ ՊՆ 24923 զորամասի բուժկետի բժիշկ, բ/ծ լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայան (Կապանի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը` մասնակցել է հակառակորդից N170 մարտական դիրքի ետ գրավման թեժ մարտերին, որի ժամանակ հակառակորդի հրթիռահրետանային հրետակոծության ինտենսիվ կրակի տակ մարտադաշտից դուրս է բերել իրենց խմբերի և մարտական գործողություննե-րին մասնակցող մյուս ստորաբաժանումների վիրավորված զինծառայողներին և ցույց տվել առաջին բուժ. օգնությունը` փրկելով շատերի կյանքը,
ՊԲ 49971 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի դիպուկահարների ջոկի հրամանատար-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյան (Մարտակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,
ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 82մմ-անոց ականանետային մարտկոցի 1-ին ականանետի նշանառու, պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյան ( Արթիկի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ մասնա-գիտական բարձր ունակությունների և հրամանատարական հմտությունների շնորհիվ ականանետի դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը,
ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1)
2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,
ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 3-րդ հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի 1-ին ջոկի ավագ հետախույզ-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, շարքային Յուրիդա Սահակի Գաբրիելյան (Էրեբունու ԶԿ) խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և N170 մարտական դիրքի համար մղվող մարտերին: Դիպուկ կրակոցներով ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, հատուկ նշանակետերը և հակառակորդի գնդացրորդին, ապահովել է խմբի մարտական խնդիրների կատարումը, 
1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բժշկական կետի պետ-բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյան (Ասկերանի ԶԿ), 
2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար, շարքային Ներսիսյան Սուրեն Արտյոմի (Ախուրյանի ԶԿ, 14/2), 
Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` մասնակցել են հակառակորդի կողմից գրավված ՊԲ 49971 զ/մ N116 մարտական դիրքը վերագրավելու և առաջնային գիծը վերականգնելու համար մղված թեժ մարտերին: Արհեստավարժորեն, մասնագիտական բարձր որակների շնորհիվ, հակառակորդի տեղատարափ կրակի տակ կարողացել են մարտի դաշտից դուրս բերել վիրավորված զինծառայողներին և ցուցաբերել առաջին բուժ օգնությունը` փրկելով նրանցից շատերի կյանքը: 
ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունի (14/2, Նոր Նորքի ԶԿ) ապրիլի 3-ի գիշերը, ժամը 05:00-ի սահմաններում, հակառակորդը 15 տանկով հարձակում է սկսել N155 մարտական դիրքի ուղղությամբ: Վ. Բզնունին առանց երկնչելու ՁՀՆ-7-ով խոցել է հակառակորդի 1 տանկ: Մարտի ժամանակ ստացած բեկորային վնասվածքներով շարունակել է մարտը և ոչնչացրել հակառակորդի 8 զինվոր,
ՊԲ 38862 զորամասի 3-րդ հրաձգային գումարատկի դյուրակիր զենիթային համա-լիրների ջոկի ավագ հրաձիգ-զենիթային, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան, (14/1, Արթիկի ԶԿ) 2016թ. ապրիլի 2-ին գտնվելով ՊԲ 38862 զ/մ 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետում նկատելով մեր դիրքերին մոտեցող հակառակորդի մարտական ուղղաթիռը «Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացրել է այն:

«Մարտական ծառայություն» մեդալով`
1. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյան (Հադրութի ԶԿ), 
2. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի 3 խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյան (Հադրութի ԶԿ): 
Ս.թ. ապրիլի 2-ին հակառակորդը` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները հարձակում էր գործել և գրավել ՊԲ 59703 զ/մ-ի N112-118 մարտական դիրքերը: Վերը նշված զինծառայողները ակտիվորեն մասնակցել են նշված մարտական դիրքերի մատույցներում ծավալված մարտական գոր-ծողություններին, անձնուրացությամբ և խիզախությամբ պաշտպանել են դիրքերի մատույցները` հա-կառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, թույլ չտալով նրանց առաջխաղացումը,
ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի գնդացրային ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ ԴՇԿ գնդացրով ինտենսիվ կրակի տակ պահելով մարտական դիրքերի մատույցները, կանխել է հակառակորդի խմբերի ներթափանցումը պաշտպանության խորքը: Ցուցաբերել է անձնուրացություն և խիզախություն, պաշտպանել դիրքերի մատույցները` կասեցրել հակառակորդի առաջխաղացումը և վերջինիս պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:

Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan