Մթերքներ, որոնք չեզոքացնում են բերանի տհաճ հոտը
LIFEԲերանի տհաճ հոտը վատ դրության մեջ է գցում ոչ միայն տվյալ մարդուն, այլև իր շրջապատում գտնվող անձանց, ովքեր ակամայից հեռանում են նրանից: Թեև յուրաքանչյուր դեպքին պետք է առանձին մոտեցում ցուցաբերել, սակայն կան որոշ տեսակի ուտելիքներ, որոնք չեզոքացնում են տհաճ հոտը:
Մաղադանոս: Այն վերացնում է տհաճ հոտը: Մաղադանոսին կարող են փոխարինել նաև համեմը, անանուխը, թարխունը, էվկալիպտը, խնկունին և հիլը:
Յոգուրտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր յոգուրտ ուտելը նվազեցնում է բերանում ծծմբաջրածնի մակարդակը, որը բերանի տհաճ հոտի առաջացման պատճառներից մեկն է:
Մանրաթելերով հարուստ բանջարեղեններ և մրգեր` խնձոր, գազար, նեխուր: Թվարկված մթերքները նպաստում են առատ թքարտադրությանը, որը հեռացնում է սննդի մանր կտորները:
Մեծ քանակությամբ վիտամին C պարունակող մթերքները: Դրանց շնորհիվ բերանի խոռոչում առաջացած միջավայրը անբարենպաստ է բակտերիաների համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



