Թայվանում նախագահի երդմնակալության առիթով 720 հազար շիշ գարեջուր են գնել
INTERNATIONAL NEWSԹայվանում երկու ժամվա ընթացքում գնել են մայիսի 9-ին վաճառքի հանված գարեջրի շշերի խմբաքանակը, որոնք նախատեսված էին նախագահի` Ցայ Ինվենի երդմնակալության համար, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Պիտակներին պատկերված է Ցայը եւ ապագա փոխնախագահ Չեն Չենցզենը, որոնց դեմքերը կազմված են գունավոր քառակուսիներից, որոնք հիշեցնում են 1980-ին տարածված ութբիթանի տեսախաղերը:
«Ես կարծում եմ, որ փաթեթավորումը շատ ստեղծագործական եւ ոճային է», — դիզայնի մասին ասել է գնորդներից մեկը:
Ընդամենը 720 հազար շիշ է վաճառվել: Հաղորդվում է, որ նախատեսված է մայիսի 16-ին երկրորդ խմբաքանակը թողարկել:
Գարեջրի շշերի հետ վաճառքի են հանվել հուշադրոշմանիշների հավաքածուներ: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Ցայի երդմնակալության օրը` մայիսի 20-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



