Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները շարունակել են Հալեպի գնդակոծումները
INTERNATIONAL NEWSՍիրիայում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են «լռության ռեժիմը» խափանելու փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ջեբհաթ ան Նուսրա» միջազգային ահաբեկչական կազմակերպության խմբավորումները շարունակում են «լռության ռեժիմի» խափանմանն ուղղված մարտական գործողությունները»,- ասված է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Գնդակոծումների հետեւանքով զինծառայողների եւ խաղաղ բնակչության շրջանում կան սպանվածներ ու վիրավորներ:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները որոշում էին ընդունել Հալեպում հրադադարը մինչեւ մայիսի 11-ի օրվա ավարտը երկարացնելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` ТАСС
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



