Չինաստանը 721 մլրդ դոլար կներդնի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման բնագավառում
ECONOMICSՉինաստանը մինչեւ 2018 թվականը 4,7 տրիլիոն յուան (721 միլիարդ դոլար) կներդնի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման բնագավառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Ցզինցզի ցանկաո բաո» թերթը:
«Այդ միջոցները կուղղորդվեն երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, ծովային ուղիների զարգացմանը եւ օդանավակայանների կառուցմանը»,- մեջբերում Է արել հրատարակությունը ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեի որոշումից:
Փաստաթղթում նշված Է, որ ՉԺՀ-ի կառավարությունը մտադիր Է տրանսպորտային հաղորդակցությունը զարգացնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ այլ պետությունների հետ:
Չինաստանում երկաթուղիները տրանսպորտի կարեւորագույն տեսակներից մեկն են: 2015 թվականին չինական գնացքները փոխադրել են 2,5 միլիարդ ուղեւորների՝ 10 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ:
Ամբողջությամբ վերցված Չինաստանի տրանսպորտային ճյուղը 2015 թվականի առաջին 11 ամիսներին 4,3 տոկոսի աճ Է արձանագրել՝ փոխադրված բեռների ծավալը հասցնելով 41 միլիարդ տոննայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: