Իրանում ռեկորդային շոգ է. սնդիկի սյունը հասել է 74 աստիճանի
SOCIETYԻրանում աննախադեպ շոգ է գրանցվել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարավային Բանդար Մահշահր քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է 74 աստիճանի։ Դա այնքան բարձր է, որ ջրամբարներում ջուրը տաքացել է մինչեւ 33 աստիճան։ Ընդ որում օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. առաջիկա օրերին ջերմաստիճանը 50 աստիճանից չի նվազի։ Ենթադրվում է, որ շոգ եղանակը կպահպանվի եւս մեկ շաբաթ։
Նշենք, որ թեպետ Իրանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում նման շոգ չի գրանցվել, սա համաշխարհային ռեկորդ չէ։ 2003թ. Սաուդյան Արաբիայում ջերմաչափի սնդիկի սյունը հասել էր 81 աստիճանի, փոխանցում է Gismeteo-ն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



