30-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադում իրականացված պայթյունից
INTERNATIONAL NEWS30-ից ավելի մարդ Է զոհվել, մի քանի տասնյակ բնակիչներ վերքեր են ստացել Իրաքի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը:
«Տեղական ոստիկանության տվյալներով՝ առնվազն 32 մարդ Է սպանվել, եւս առնվազն 25 հոգի վիրավորվել Է Բաղդադի Մադինաթ Սադր արեւելյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով»,- նշել Է հեռուստաալիքը:
Ըստ առկա տեղեկությունների՝ շուկայում, որտեղ առավոտյան ժամերին հատկապես շատ են բնակիչները, ականապատված ավտոմեքենա Է պայթել: Ոստիկանությունում նշել են, որ զոհվածների թիվը կարող Է ավելանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



