Yerevan, 27.April.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ. մայիսի 11

LIFE
Խոյ: Օրը բարենպաստ է: Օգտվեք այդ հանգամանքից, որպեսզի մինչև վերջ հասցնեք նախապես սկսած գործերը: Շտապողականությունն անթույլատրելի է, որովհետև կարող եք թույլ տալ սխալներ, որոնց ուղղելը շատ ժամանակ կպահանջի: Կարող եք ընդունել ինչպես բարեկամների, այնպես էլ նոր գործընկերների խորհուրդները: Դաշնակիցները  ձեզ հուսախաբ չեն անի:
 
Ռոմանտիկ հարաբերություններ սկզբնավորելու համար օրը բարենպաստ է: Սակայն պատրաստ եղեք նաև, որ նախաձեռնություն պիտի ցուցաբերեք հատկապես դուք: Ցանկալի է, որ կարողանաք ժամանակ հատկացնել տարեց հարազատներին: Նրանք այսօր հատկապես կզգան ձեր ուշադրության ու խնամքի կարիքը:
 
Ցուլ: Մասնագիտական փորձարկումների համար օրը բարենպաստ է: Կարելի է համարձակ նոր գործեր ձեռնարկել՝ մտավախություն չունենալով, որ գլուխ չեք հանի: Գործընկերները դրական են վերաբերվում ձեր բոլոր ձեռնարկներին և առաջարկներին, և դա ձեզ տառացիորեն կթևավորի: Հնարավոր է՝ ստիպված լինեք պատասխան տալ այլոց սխալների համար:
 
Անձնական կյանքում դուք նույնքան ընկալված ու հասկացված չեք լինի: Մտերիմների հետ հարաբերությունները ձեզ ուրախություն են պատճառում, ռոմանտիկ հանդիպումից շատ հաճելի տպավորություններ կունենաք, սակայն ձեզ չի լքի այն զգացումը, որ ամենամտերիմ մարդիկ ձեզ մինչև վերջ չեն հասկանում:
 
Երկորյակ: Դժվար օր է: Կաշխատեք փախչել խնդիրներից, բայց նրանք կհետապնդեն ձեզ և լուծումներ կպահանջեն: Շրջապատի մարդկանցից խորհուրդներ սպասելն անիմաստ է: Այսօր նրանք իրենց հետաքրքրություններով են զբաղված: Հնարավոր է տհաճ խոսակցություն ղեկավարության հետ, չի բացառվում, որ գործընկերները լուրջ պահանջներ ներկայացնեն ձեզ:
 
Հիշեք՝ վճռական գործողությունների դիմելուց առաջ, պետք է ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը: Ոչ մի ոգևորություն և ներշնչանք՝ այսօր ձեզ կօգնեն միայն տրամաբանությունն ու առողջ մտածողությունը:
 
Խեցգետին: բավականին բարդ օր է, հարուստ իրադարձություններով, որնք հնարավոր չէ միանշանակ գնահատել: Աշխատեք գործել զգույշ, որովհետև յուրաքանչյուր վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Խուսափել բոլոր սխալներից , այնուամենայնիվ, չի ստացվի: Աշխատեք ուղղել դրանք հնարավորինս շուտ, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի հրաժարվել այլ ծրագրերից:
 
Փոքրիկ անհաջողություններին և տհաճ իրադարձություններին հանգիստ վերաբերվել կօգնի հումորի զգացումը: կարիք չկա, որ այսօր ձեզ հետ խոշոր գումար, արժեքավոր իրեր ու փաստաթղթեր ունենաք: Հնարավոր է որևէ տեղ մոռանաք դրանք կամ պարզապես կորցնեք:
 
Առյուծ: Դժվար օր է սպասվում: Նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար քիչ ջանք չի պահանջվի, իսկ լուրջ հաղթանակներ գրանցելու հավանականության աստիճանը նվազագույն է: Մարդիկ, ում հետ նախկինում լավ հարաբերությունների մեջ էիք, այսօր դժգոհ են ձեզնից, պահանջներ են ներկայացնում, վիրավորվում են չնչին բաներից: Զգացմունքային ֆոնի անկայուն վիճակը խանգարում է ձեզ ոչ ստանդարտ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել: Նշանի շատ ներկայացուցիչներ թույլ կտան անանխատեսելի արարքներ:
 
Ցանկալի չէ՝ խոշոր գնումներ կատարել, գործարքներ կնքել և պարտքով փող վերցնել: Եթե մտադիր եք ճամփորդել, վերաբերվեք դրան ամենայն պատասխանատվությամբ: Հույս մի դրեք, թե ամեն ինչ ինքն իրեն կստացվի:
 
Կույս: Անբարենպաստ միտումների ազդեցությունը մեծ է: Հատկապես դժվար է դասավորվում օրվա առաջին կեսը: Ձեր ձեռքերն, ասես, թուլացած են, չեք կարողանում գլուխ բերել անգամ ամենահասարակ գործերը: բայց Կույսերին կհաջողվի աստիճանաբար մշակել ճիշտ մարտավարություն և, արդեն օրվա կեսին, նշանի ներկայացուցիչները կնկատեն առաջին հաջողությունները՝ թեկուզ և աննշան, բայց տրամադրությունը բարձրացնող:
 
Օրվա երկրորդ կեսին կունենաք նոր գաղափարներ: Արժե դրանց շուրջ լավ խորհել և առաջիկայում իրականացնել: Մտերիմ մարդիկ կուրախացնեն ձեզ հաճելի անակնկալներով, հնարավոր է երկար սպասված լուր ստանաք:
 
Կշեռք: Նայեք ուղիղ ճշմարտության աչքերին: Այսօր դա ձեզ այնքան էլ հաճելի չի լինի, բայց անհրաժեշտ է: Որքան շուտ հասկանաք, թե իրականում ինչ է տեղի ունենում ձեր շուրջ, այնքան արագ կսկսեք գործել: Վստահեք ձեր ուժերին: Դաշնակիցներն այսօր ձեր կողքին կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ հասնի պարգևները բաժանելու ժամը:
 
Օրը բարենպաստ է կին գործընկերների, տարիքով բարեկամուհիների, ընկերուհիների հետ շփվելու համար:Արժե մի քանի ժամ նվիրել առևտրին՝ դուք, ամենայն հավանականությամբ, հաջող գնումներ կկատարեք: Բայց, ահա, իմիջի կտրուկ փոփոխությունից խուսափեք՝ արդյունքը կարող է հիասթափեցնել:
 
Կարիճ: Հավատարիմ մնալով կյանքում ունեցած ձեր սկզբունքներին և չմոռանալով զսպվածության մասին՝ դուք կկարողանաք հաղթահարել ձեր ճանապարհին գոյացող բոլոր խոչընդոտները: Նոր գործերը կամ ռիսկեր պարունակող նախաձեռնություններին ձեր մասնակցությունը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների: Մի ներքաշվեք վեճերի մեջ՝ դրանք միայն կնյարդայնացնեն, ձեզնից լրացուցիչ էներգիա կխլեն, բայց ճիշտ ճանապարհի չեն բերի:
 
Օրվա երկրորդ կեսին կենտրոնացեք կենցաղային խնդիրների վրա: Սեփական հարմարավետության ապահովումը կարող է պահանջել զգալի ծախսեր: Հնարավոր են կենցաղային տեխնիկայի վերանորոգման հետ կապված խնդիրներ:
 
Աղեղնավոր: Ինչ-որ բան այնպես չի ստացվում, բայց դուք չեք հասկանում, թե հատկապես ինչը: Ձեր բազմաթիվ հարցերը, որոնցով դիմում եք շրջապատի մարդկանց, նյարդայնացնում են նրանց: Ձեր խնդրանքները մերժվում են ավելի հաճախ, քան սովորաբար էր նման բան տեղի ունենում: Դուք վիրավորվածություն եք զգում, ուշադրության պակաս: դա կարող է մտերիմ մարդկանց հետ վեճերի հանգեցնել:
 
Ֆինանսական պատկերը նույնպես հաճելի չէ: Փողը չի բավականացնում, բայց դուք նույնիսկ չեք էլ մտածում խնայողություն անել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկ հիվանդությունների սրացում:
 
Այծեղջյուր: Դժվար թե հնարավոր լինի օրը բարենպաստ համարել: Բարդություններից խուսափելու լավագույն տարբերակը, թերևս, ակտիվության նվազեցումն է՝ պահպանելով, սակայն, կյանքում որդեգրած սկզբունքներին հավատարմությունը: Ձեր առջև ոչ վատ առաջընթացներ են բացվում: Պետք է միայն կարողանալ օգտվել հնարավորություններից և պահպանել նպատակաուղղվածությունն ու ոգու ուժը:
 
Մի ջանացեք ժողովրդականություն վայելել այն մարդկանց շրջանում, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները, մի փորձեք առաջատարի դիրքեր նվաճել կոլեկտիվում: Քննադատությանը վերաբերվեք հանգիստ, հնարավոր է՝ ստիպված լինեք պատասխան տալ ուրիշի սխալների համար, ինչը կօգնի ձեզ կարևոր փորձ ձեռք բերելու հարցում Խուսափեք վեճերից, հաշիվներ մի մաքրեք և մի աշխատեք անպայման ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Ժամանակի հետ ձեր ճիշտ մոտեցումները բոլորի համար նկատելի կդառնան:
 
Ջրհոս: Աստղերը նախազգուշացնում են առողջական խնդիրների և աննշան, բայց տհաճ վնասվածքների հնարավորության մասին: Ձեզնից են կախված օրվա ծրագրերի, բայց պետք է հիշեք, որ այսօր  էներգետիկ պոտենցիալը այնքան էլ բարձր չէ, իսկ դա նշանակում է, որ պետք է քիչ աշխատել, իսկ շատ հանգստանալ, քան այդ անում էիք սովորաբար:
 
Կարևոր որոշումների ընդունումը պետք է հետաձգել, իսկ հեռավոր ազգականների և ոչ այնքան ծանոթ մարդկանց հետ ծրագրած հանդիպումները՝ ընդհանրապես չեղյալ համարել: Պատահական հանդիպումների մեջ ճակատագրի կամքը մի փնտրեք, որքան էլ այդ հանդիպումները ռոմանտիկ իրավիճակներում լինեն: Ձևավորված հարբերությունները տխուր վերջաբան կունենան:
 
Ձկներ: Թեև օրը զերծ չէ դժվարություններից, բայց հազիվ թե դուք այն անհաջող անվանեք: Ճիշտ գնահատելով իրադարձությունները՝ դուք երբեք խուճապի մեջ չեք հայտնվի, երբ իչ-որ բան ընթանա ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: մանր տհաճություններից չեք կորցնի հոգեկան հավասարակշռության վիճակները և, ընդհանրապես, ձեզ շատ խելամիտ կպահեք, և շրջապատի մարդկանց կմնա միայն հետևել ձեր օրինակին:
 
Մտերիմները հետևում են ձեր խորհուրդներին և ճիշտ են վարվում: Դուք բացառապես ճիշտ խորհուրդներ եք տալիս: Ձկներն այսօր առանց որևէ դժվարության կգրավեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, կլսեն բազում հաճոյախոսություններ, չի բացառվում նաև՝ սիրո խոստովանություն:
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation